«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Ռուս լրագրող Կիսելյովը Հայաստան էր եկել «Պուտին» ակումբի տնօրեն եւ ռուսամետությամբ աչքի ընկնող Անդրանիկ Նիկողոսյանի հրավերով։ Կիսելյովը խոսել էր Հայաստանում ռուսերենի դերի նվազման անթույլատրելիության մասին։ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը համարժեք արձագանքելու փոխարեն արդարացել էր։
Հերմինե Նաղդալյանի անվան շուրջ պտտվող քննադատությունների ֆոնի վրա, «ՉԻ»-ին հայտնի է դարձել, որ Նաղդալյանն Անդրանիկ Նիկողոսյանին նշանակել է իր օգնական։ Ընդ որում՝ աղբյուրները շեշտում են, որ Նաղդալյանը չի ունեցել օգնականի թափուր հաստիք, այդ պատճառով Նիկողոսյանը զբաղեցրել է պաշտոնը հասարակական հիմունքներով։ Ստացվում է, Նաղդալյանը որոշել է յուրահատուկ շնորհակալություն հայտնել Անդրանիկ Նիկողոսյանին նման «թանկ» ու «պատվավոր» հյուրին Հայաստան հրավիրելու համար»:
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: