Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հունիսի 18-ին, ընդունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընթացքը, ընդգծվել է, որ դրանք զարգանում են հաջող և դինամիկ ընթացքով:
Լավրովը հաղորդել է, որ ԱՀ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ մինչ այս քննարկել է մերձկասպյան երկրների կայանալիք գագաթաժողովի անցկացմանը, ինչպես նաև նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերող հարցեր։ Կողմերը նաև անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեություններին: