Կետրոնական հետախուզական վարչության աշխատակիցները Հորդանանի և Քուվեյթի սահմանում բռնել են Ուսամա բեն Լադենի փեսային և «Ալ Կաիդա» խմբավորման մեկ այլ առաջնորդ Սուլեյման աբու Գեյթին: Գրում է Hurriyet-ը:

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և Կետրոնական հետախուզական վարչության համատեղ աշխատանքի արդյուքում Անկարայի հյուրանոցներից մեկում փետրվարի 2-ին  բռնել են աբու Գեյթին: ԱՄՆ-ն մտադիր էր հարցաքննել նրան, սակայն  Թուրքիան հրաժարվել է հանձնել աբու Գայթին` վախելնալավ նրա կողակիցների վրեժից:

Թուրքական դատարանը ազատ է արձակել Բեն Լադենի փեսային, քանի որ երկրում վերջինս հանցագործություն չէր կատարել: Մեկ ամսից ավելի թուրքական իշխանությունները մտածում էին, թե որ երկրին հանձնել աբու Գեյթին, քանի որ նա համարվում է «առանց քաղաքացիության դեմք»: Նա Թուրքիա էր եկել Իրանից, սակայն Իրանը հրաժարվում էր ընդունել նրան: Ավելի վաղ Գեյթը Քուվեյթի քաղաքացի էր, այդ իսկ պատճառով մարտի 1-ին նրան վերադրձրին Քուվեյթին:

Կետրոնական հետախուզական վարչության հետևում էր Բեն Լադենի փեսային: Նրան բռնել են Քուվեյթի սահմանին և հանձնել ԱՄՆ-ին: