Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է`

Այսօր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հերթական ավտոերթը ՃՈ-ն Արշակյանի գլխավորությամբ և Ոստիկանության մյուս ստորաբաժանումները գնդապետ Օսիպյանի գլխավորությամբ փորձեցին խոչընդոտել, կոպիտ խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժվելու, անվտանգության և ընդհանրապես մարդու համարյա բոլոր իրավունքները:

Ժամանած առաջին իսկ վայրկյանից ավելորդ ուրախություն և աշխուժություն էր ցույց տալիս մի ոստիկան, ում աշխուժությունը շատ էր նմանվում բոքսի ռինգ բարձրացած բռնցկամարտիկի շարժումներին` մենամարտից առաջ, ով անհամբեր սպասում է երբ են իրեն տալու հնարավորություն հարձակվելու դիմացինիքիթ բերանը ջարդելու:

Ակնհայտ էր որ նա թշնամաբար էր տրամադրված բոլոր Երևանցիների նկատմամբ և ըստ երևույթին շատ էր ուրախացել, որ իրեն հնարավորություն է ընձեռնվել «իր երիտասրդ տարիների ճնշված լինեու մուռը հանել» Տեսնելով դանդաղ ընթացող երթուղայինը, որը դանդաղեցրել էր ընթացքը տեսնելով փոլոցում կատարվոլ անցուդարձը, խուսափելու մարդկանց վրաերթի ենթարկելուց մեր նորօրյա երտուղայինի դոն Քիշոտը հարձակվեց և բռունցքներով հարվածելով երթուղայինի ապակիներին և դռանը «Քշի հըլը արա, քշի քեզի ասըմեմ... շուդարա» գոռալով տեռորի ենթարկեց բանից անտեղյակ երթուղայինի ուղևոր կանանց ու երեխաներին: Սարսափից կատվածահար ուղվորները գլուխները կախեցին վախենալով որ ոստիկանը կարոլ է ապակին կոտրել: Ես փորձեցի ոստիկանից պարզել իր «հերոսության» դրդապատճառները:

Ըստ գնդապետ Օսիպյանի այսօր այդ ոստիկանը կպատժվի, սպասենք գրավոր ապացույցի… Այ նմանատիպ «արկածախնդիր» ոստիկաններն են որ խայտառակում են «ռեսպուբլիկան» պարոն Գասպարյան, սրա նմանների տեղը սահմանն է տեսնենկ նույն եռանդով կվախեցնե՞ն թուրքերին ինչպես վախեցնում են մեր կանանց ու երեխաներին...