Գլոբալիզացիայի  և  տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան  Գրիգորյանը  չի կիսում այն տեսակետը, որ վերջին շրջանում բավականին  մեծ  տարածում է գտել, թե փետրվարի 18-ին կայացած  նախագահական ընտրություններում  Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները  դրանք «Ժառանգություն»  կուսակցության ղեկավարի ձայներն են: Այս մասին Ստեփան Գրիգորյանն ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ և հավելեց.«Խորհրդարանական ընտրություններում  ՀԱԿ-­ին  և  ԲՀԿ-­ին ձայներ տված անձանց մեծ մասը բողոքում է կառավարության աշխատանքից : Այդ ձայները գնացին և ընտրեցին  Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ստեփան Գրիգորյանը  չի կիսում նաև այն տեսակետը, որ Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատում  են հստակ ծրագիր չունենալու մեջ, ավելին՝ քաղաքագետը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննսիյանը դիմելով ԿԸՀ, այնուհետև՝ Սահմանադրական Դատարան դրանք արդեն ծրագրի մաս  են կազմում.«Ես չեմ հասկանում, էլ  ի՞նչ պետք է անի: Քաղաքական գործիչը պետք է անի այն, ինչ անում է Րաֆֆի Հովհաննսյանը»,­ հավելեց նա:

Այս ընտրություններում քաղաքագետը նկատում է, որ  իշխանությունները բաց են եղել բոլոր քաղաքական ուժերի առջև՝ պատրաստակամ երխոսության: 

«Մի փոքր լավ ընտրություն անցկացրեցինք: Սովորեցին բանակցություններ վարել»,-­ այսպիսին էր Ստեփան Գրիգորյանի գնահատականնը 2013 թվականին կայացած  նախագահական ընտրություններին, իսկ հետընտրական հանրահավաքները քաղաքագետի կարծիքով պետք է լինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:

YerevanNews.am-ի այն հարցին, թե հնարավոր համարում է, որ հետընտրական շարժումը  ժամանակի ընթացքում  հանգուցալուծում  ստանա Երևանի ավագանու ընտրություններով, ինպես, որ եղեվ ՀԱԿ-­ի հետ, որ   2008-ի հետընտրական զարգացումներն ավարտվեցին 2012 թվականի խորհրդարանական ընտրություններով  Ստեփան Գրիգորյանն ասաց, որ ամեն ինչ էլ հնարավոր է.«Իմ կարծիքով ընդդիմությունը կանի հակառակը՝ օգտագործելով այդ երկրորդ ալիքը: Կարող է ուղղիղ հակատակը,  ուժեղացնեն»: