«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը երեկ «փրկեց» ՀՀԿ-ին։ Քվորումի բացակայության պատճառով ԱԺ-ն չէր կարողանում սկսել աշխատանքը։ Քոքոբելյանի ձայնը վճռորոշ դարձավ քվորումի համար անհրաժեշտ 66 ձայն ապահովելու համար։ԱԺ միջանցքներում արագորեն շրջանառության մեջ մտավ «65 ՀՀԿ-ական + Խ. Քոքոբելյան = քվորում» բանաձևը։ Ինքը՝ Քոքոբլյանը, մեր թղթակցի հետ զրույցում արդարացել է, թե գրանցվածների մեջ վերջին՝ 66-րդը չի եղել, և հայտարարել, թե ոչ իշխանական քառյակի անդամ չէ, իսկ քառյակը մյուս պատգամավորների հետ չի քննարկել, որ մտադիր է բոյկոտել նիստն ու չգրանցվել։ Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են ՀՀԿ-ին օգնելու մեջ, Քոքոբելյանն ասել է. «Գլուխները պատովն են տալիս»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։