«Հրապարակ»-ը գրում է. «Արտահերթ նստաշրջանին պարտաճանաչ մասնակցող Սամվել Ալեքսանյանին հարցրինք` Իրաքի՞ց եք վերադարձել։ «Չէ, Թուրքիա ու Պարսկաստան էի գնացել»: Ինչո՞ւ։ «Դեսպան էի «գնացել». ինչ սուտ բան ասեք` գրում եք, սխալ եք գրել, որ գնալու եմ Իրաք դեսպան, գրեք, որ չեմ գնալու»: Բայց, պարոն Ալեքսանյան, ամեն անգամ, երբ դուք գնում եք Իրաք, չգիտես ինչու, այնտեղ իրավիճակը խառնվում է՝ այ, նախորդ անգամ ԱՄՆ-ն որոշել էր իր զորքերը դուրս բերել Իրաքից՝ այն ժամանակ, երբ դուք այնտեղ էիք, վերադարձաք, պարզվեց` դուրս չի բերի: Հիմա նույնպես իրավիճակն Իրաքում բանի նման չէ: Լրագրողական հետապնդումից խուսափելու համար Լիմիդրովիչը մտավ Մհեր Սեդրակյանի սենյակ. «Լուրջ պաշտոնյա` դեսպան է ներս մտնում, ոտքի կանգնենք»,-կատակեցին Սեդրակյանի սենյակում գտնվող պատգամավորները ու ոտքի կանգնեցին` ողջագուրվելու: Բայց ի՞նչ կարիք կա այդքան բարդ երկրից սկսել. Իրաքը շատ ծանր գործ է՝ ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ ներքաղաքական հակամարտությունների ու քաղաքակրթական բախումների առումով, հորդորեցինք բոլորով նրան: «Գնացեք` ինչ ուզում եք գրեք, ես չեմ խոսում»: Չե՞ն թողնում էլի ԱՄՆ գնաք, դրա համա՞ր: «Չեմ ջղայնանալու, ինչ ուզում եք, խոսեք` չեմ ջղայնանալու»: Գնո՞ւմ եք Ամերիկա: «Հա՜, էն օրն են վիզաս խփել»: Գնում եք Ամերիկա, որ ի՞նչ անեք: «Ես լրագրողների հետ չեմ խոսում»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։