ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ելույթ ուենցավ ԱԺ-ում և խոսեց կուտակային բարեփոխումներից։ Նա դիմեց ԱԺ-ում ՀՀԿ անդամներին.

«Ձեզ համար ավելի կարևոր են երկու արտասահմանյան կառավարիչների շահերը, քան ողջ ժողովրդի շահը։ Ձեզնից շատերն անգամ Սահմանադրական դատարանի որոշումն անգամ չեք կարդացել։ Դուք հրահանգով եք քվերակում։ Դուք դրդում եք մի հատ էլ մտնենք Սահմանադրական դատարան, Կարող ա գիտեք մանկապարտեզ ա ստեղ։ Ավելի լավ է կրթվեք, կարդացեք ու իմացեք ինչ է Հայաստանի սահմանադրությունը։ Ինչի՞ եք խաբում մեզ, մտածո՞ւմ եք՝ այսօր մեծամասնություն եք նորից կանցկացնեք օրենքը, դե անցկացրեք, վերջը դատարկ Հայաստան եք ունենալու»։