Ռուսաստանի հետախուզական վարչությունը միջազգային հետախուզություն է հայտարարել Ուկրաինայի ներքին գործերի նախարար՝ Ավակովի և Դնեպրոպետրովսկի մարզպետ՝ Կոլոմոյսկու նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տեղադրված Հետախուզական վարչության կայքում: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ավագովը և Կոլոմոյսկին հայտարարված են միջազգային հետախուզման, որը իրականացվում է Ինտերպոլի անդամ բոլոր երկրնորում»:

Ինչպես պարզաբանվում է հաղորդագրությունում նրանք փնտրվում են քրեական գործի առընչությամբ, մասնավորապես՝ «պատերազմում արգելված միջոցների և մեթոդների կիրառման, սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և մարդկանց առևանգման» հետ կապված: