Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հուլիսի 1-ից կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14 տոկոսով: Դպրոցներում և ուսումնարաններում աշխատող մանկավարժների հաշվարկային աշխատավարձը` 9 %-ով:Քոլեջներում և արտադպրոցական հաստատություններում հաշվարկային աշխատավարձը բարձրանալու է մոտ երկու անգամ:Բուհերում և գիտական հիմնարկներում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը:Իհարկե, առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է շարունակել ջանքերը կրթության ոլորտում աշխատող մարդկանց աշխատավարձը բարձրացնելու համար: