Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է մասնակցել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի թաղման արարողությանը, որը տեղի կունենա վաղը `մարտի 8-ին: Գրում է Газета –ն:
«Հաշվի առնելով ընկերական հարաբերությոինները Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է անձամբ ներկա գտնվել Կարակասում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի թաղման արարողությանը»,-այս մաիսն հայտնում են Բելոռուսիայի նախագահի մամուլի ծառայությունից:
«Դա կապված է նրա հետ, որ Ուգո Չավեսը ոչ մի այլ պետության առաջնորդի հետ չուներ նման ընկերական հարաբերություններ, ինչպիսին որ Բելոռուսիայի հետ էր»,- գրում են ԶԼՄ-ը:
Չավեսի մահվան օրը Լուկաշենկոն ելույթ է ունեցել` Վենեսուելայի նախկին նախագահին անվանելով «մոտ և վստահելի ընկեր» և «եղբայր»: Չավեսի մահվան կապակցությամբ Բելոռուսիայում եռօրյա սուգ է հայտարարվել: