Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում բանակի հանդեպ իսկապես յուրահատուկ վերաբերմունք կա. Առավոտյան մտա Երևանի տոնավաճառներից մեկը, որպեսզի զինվոր եղբորս համար մի քանի բան գնեի և ուղարկեի, երբ արդեն գնումներն արել էի և դւորս էի գալիս, պատահաբար ասի, որ զորամաս եմ ուղարկում, վաճառողն ու խանութի տերը հետ կանչեցին և վճարված գումարի կեսը ստիպողաբար հետ տվեցին՝ բա թե մեզ մոտ բանակի համար ամեն բան 50% զեղչ է»: