Միանգամից մի քանի խոշոր ավտոարտադրող ընկերություն մեծ ծավալներով հետ է կանչում իրենց մեքենաները դրանց վնասված լինելու պատճառով: Մասնավորապես այս դեֆեկտները կապված են դրանց անվտանգության բարձիկների հետ, որոնք կարող են հանգեցնել հրդեհի:

 Honda ընկերությունը հայտարարել է, որ հետ է կանչում 2 մլն.-ից ավելի մեքենա: Գրեթե նույն քանակությամբ իրենց մեքենաներն հետ են կանչել Mazda և Nissan ընկերությունները:

Այս ամենի պատճառ է հանդիսացել անվտանգության բարձիկներ արտադրող ճապոնական Takata ընկերությունը: Այս ընկերության անվտանգության բարձիկները ունեն վթարային բացման բավականին վտանգավոր համակարգեր, որոնք կարող են դառնալ հրդեհի առաջացման պատճառ: