Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը` դաշինքի փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի գրասենյակից` հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Եվրոպայի և նրա քաղաքական դաշտում գործող ուժերի հետ կայուն կապերի հաստատման և պահպանման մեջ` նշելով դրանց աշխարհաքաղաքական և քաղաքակրթական կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք: