«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

««Հժ»-ն գրավոր հարցում է ուղարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին խնդրելով տրամադրել ընկերության տնօրենների խորհրդի անդամների. գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գլխավորությամբ, վարչակազմակերպական կառուցվածքի աշխատակիցների, ինչպես նաև ՀԷՑ մասնաճյուղերի տնօրենների ամսական աշխատավարձերի չափը:

Ի պատասխան մեր հարցմանը, ՀԷՑ հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում միջին աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ ներառյալ պետբյուջե կատարվող պարտադիր վճարումները: Հարցման մեջ տեղ գտած կոնկրետ աշխատակիցների աշխատավարձերի չափերի մասին տեղեկություն տրամադրելուց Սարջանյանը հրաժարվել է` հղում անելով ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ըստ որոնց արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:

«Հժ»-ին հայտնի է դարձել, որ ընկերության կառավարման խորհրդի կազմը տարբեր առիթներով ինքն իրեն պարգևատրում է մինչև 20 միլիոնանոց պրեմիաներով»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի համարում: