Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն համարում է Պուտինի վերջին հայտարարությունը առաջին գործնական քայլը նրա «Խաղաղ պլանի» իրականացման գործում: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Ինչպես հաղորդում է itar-tass-ը՝ Պորոշոնկոն նաև դիմել է Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին «առաջարկելով՝ Դաշնության Խորհրդի նախագահի հետ քննարկել այս հարցը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի հաջորդ հանդիպման ժամանակ»: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: