Ռուսաստանում վաճառքի է հանվել iPhone, որը պատված է ոսկով, իսկ վրան նկարված է ՌԴ նախագահ՝ Վ. Պուտինն ու գրված է ՌԴ ազգային հիմնը: «Պուտինֆոն» անվանվող այս հեռախոսը արտադրվել է իտալական Perla Penna ոսկերչական արհեստանոցում և տարածվում է Caviar անվանվամբ բրենդի տակ: Այս մասին հաղորդում է TJournal-ը:
Այսպիսի մեկ հեռախոսի գինն արժե 147 հազ ռուբլի, կամ մոտավորապես 4300 դոլար: Ընդhանուր թողարկվելու է 5 iPhone 5S, որը կունենա իր հերթական համարը: Հեռախոսի հետևի մասը ամբողջությամբ պատված կլինի 18 կարատանոց ոսկով, որի վրա փորագրված կլինի Վ. Պուտինի դիմանկարը և ՌԴ ազգային հիմնը:
Ընկերությունը նշում է նաև, որ հեռախոսը գնել ցանկացողների պակաս չկա: Հնարավոր գնորդների թվում կան «հայրենասեր» պաշտոնյաներ ու տարբեր ընկերությունների թոփ-մենեջերներ:
Caviar-ի մամլո հաղորդագրությունում ասվում է. «Վ. Պուտինը սկսել է մարմնավորել կամային որոշումները, ամբիցիաները, ինքնավստահությունը ու անխափան առաջ մղումը»: