ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը այսօր նաև հաղորդել է Միության մտադրության մասին ձեռնարկել «էական քայլեր» Վրաստանի հետ համագործակցությունն ավելի խորացնելու համար: Բացի այդ, մինչև 2015թ.-ի ավարտը ՆԱՏՕ-ն պետք է որոշում ընդունի իր անդամների ցուցակում ընդգրկել արդյո՞ք Չերնոգորիան, թե ոչ: 

Ինչպես նշում է BBC-ն՝ Բրյուսելում գլխավոր քարտուղարը ասել է. «Մենք Վրաստանի համար ունենք առաջարկությունների զգալի փաթեթ, որը նրան կօգնի ավելի մոտենալ ՆԱՏՕ-ին»: 

Ներկայումս Թբիլիսին հանդիսանում է Միության հետ Արագացված երկխոսության անդամ, որից հետո երկրին կարող է առաջարկվել կազմակերպության անդամության գործողությունների պլան: