«ՉԻ» տեղեկություններով` քրեական հեղինակություն Թեւոսիկը (Թեւոս Սաֆարյան) ազատ է արձակվել։ «ՉԻ»-ն փորձեց քրեակատարողական հիմնարկների լրատվության վարչությունից տեղեկանալ` համապատասխանու՞մ է այս լուրը իրականությանը։

Լրատվության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ նման բան չկա, եւ Թեւոսիկը քաղաքային հիվանդանոցում բուժում ստանալուց հետո վերադարձել է քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք, որ Թեւոսիկը ձերբակալվել էր անցյալ տարի` Ուկրաինայում, գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: