ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին այցելել է հանրապետության հարավային ու արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ եւ տեղում ծանոթացել զինվորների ծառայությանն ու առօրյային:
Արցախի Հանրապետութան նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք` նախագահն ընդգծել է, որ սահմանների անառիկության ապահովումը միշտ եղել է եւ կմնա մեր պետության ամենաառաջնային խնդիրներից մեկը, եւ այսուհետ էլ կարվի ամեն ինչ այս ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: