«Հրապարակ» թերթը գրում է.

«Չի բացառվում, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շուտով ստիպված լինի թագավորել ավերակների վրա: Իր «սպեցիֆիկ» բնավորության պատճառով այս նախարարությունում շատ մեծ հոսունություն կա, անգամ հումոր են անում, թե 80 հոգանոց նախարարությունը ստեղծման օրվանից 250 ազատման դիմում է ունեցել:

Երեկ երեկոյան տեղեկացանք, որ դիմում է գրել նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Ըստ նախարարության մեր աղբյուրների, պատճառը դարձյալ նախարարի հետ լեզու չգտնելն է: Մեզ հետ զրույցում, իհարկե, պրն Ջիլավյանը հերքեց այդ հանգամանքը, ասելով, որ պատճառն այլ աշխատանքի անցնելն է, բայց մեր աղբյուրները հակառակն են պնդում»:

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: