Այսօր՝ հունիսի 27-ին Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան Բրյուսելում կստորագրեն  Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։

Ուկրաինան կստորագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագիրը։ Երկիրն մինչ այս՝ մարտի 21-ին, արդեն կնքել էր Ասոցացման պայմանագիրը, մինչդեռ Մոլդովան ու Վրաստանը կստորագրեն Ասոցացման պայմանագրերը։

Արևմտյան լրատվամիջոցներն այսօրվա իրադարձությունը համարում են Ռուսաստանի հերթական պարտությունը։