Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը անվանել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին «նացիստ» ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից ընդհամենը մի քանի ժամ առաջ:
BBC թղթակցի հետ հարցազրույցում նա մասնավորապես ասել է. «Եվրոպան փորձում է ստիպել Ուկրաինային ստորագրել այս համաձայնագիրը ուժով: Նրանք ռազմական հեղափոխություն կազմակերպեցին Ուկրաինայում, նրանք օգնեցին նացիստներին իշխանության հասնել: Այս նացիստական կառավարությունը ռմբակոծում է Ուկրաինայի խոշորագույն տարածաշրջանը...Ես կարծում եմ ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Եվրոպական հանդիսատեսը շատ կզարմանա, երբ այդ նացիստական «Ֆրանկենշտեյնը», որը ստեղծվել է եվրոպական բյուրոկրատների ու որոշ քաղաքական գործիչների կողմից, ծեծի նրանց դուռը»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Պորոշենկոն «նացիստ» է Գլազևը ասել է՝ «իհարկե»:
Հիշեցնենք նաև, որ այսօր կայանալու է ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Եվրոպական միության հետ: