Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 26-ին` ժամը 23.40-ին, Երեւանի Գեւորգ Չաուշի եւ Մելքումովի փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Օպել»-ի վարորդը` 35-ամյա Տիգրան Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:պատահար, ոստիկանություն
Մահվան ելքով պատահար Երևանում
![](https://s11.postimg.org/ycfy9lzkz/122980.jpg)