Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է, որ հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը հասել է 10,8 մլն-ի. ընդ որում, այս թիվը 10 անգամ գերազանցում է 3 տարի առաջ գրանցված ցուցանիշները: Միևնույն ժամանակ, շուրջ 4,7 մլն քաղաքացի բնակվում է այնպիսի շրջաններում, որտեղ անհնար է հումանիտար օգնություն հասցնել ընթացող ռազմական գործողությունների պատճառով, նշել է միջազգային կառույցի աշխատակիցը:
Վերոնշյալի համաձայն, փաստորեն, աշխարհն ապրում է ամենամեծ հումանիտար ճգնաժամը ՄԱԿ-ի ստեղծումից, այսինքն՝ նոր աշխարհակարգի ձևավորումից ի վեր:
Հակամարտության բռնկումից ի վեր շուրջ 23 մլն բնակիչ ունեցող Սիրիայի բնակչության մոտ 47%-ն այսօր առաջին անհրաժեշտության սննդամթերքի և դեղորայքի կարիք ունի, փորձում է գոյատևման խնդիր հաղթահարել: Միևնույն ժամանակ, մոտ 2,8 մլն-ը գտնվում է երկրի տարածքից դուրս՝ փախստականի կարգավիճակում, իսկ 7,5 մլն սիրիացիներ համարվում են ներքին տեղահանվածներ…
Մինչդեռ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ներկա գործընթացները և կանխատեսվող զարգացումները հուշում են, որ այս աղետալի իրավիճակն ակնհայտ աճի միտումներ ունի… Սիրիան քիչ էր, հիմա էլ Իրաքը: