ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած Հայկ Կյուրեղյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հայկ Կյուրեղյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս, ապա բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն: