Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը, որն ընտրել էր վարչության նոր 15 հոգանոց կազմը: Համագումարի արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվեց վարչության նախագահի պաշտոնում: Հաղորդում են «Ժառանգության» մամուլի ծառայությունից: Փոխանցվում է, որ ավելի ուշ տեղի է ունեցել նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Գայանե Աբասյանը, միջազգային հարաբերությունների գլխավոր քարտուղար` Զարուհի Փոստանջյանը, եւ մամլո քարտուղար՝ Դավիթ Սանասարյանը:

Վարչության նոր կազմում ընդգրկված չեն Ստյոպա Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: