ՀՀ համախառն միջազգային պահուստները մայիս ամսվա դրությամբ կազմել են մոտ 1,867 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ ամսվա համեմատ պահուստները նվազել են մոտ 0.66%-ով:

Պահուստների 99.8%-ը կամ 1,863 մլրդ դոլարը ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվներն են, որոնց 71.7%-ը կամ 1,335 մլրդ-ն արժեթղթեր են:

Կանխիկ արտարժույթն ու ավանդները կազմում են 528.1 մլն դոլար, որի 79.4%-ը կամ 419.6 միլիոն դոլարը պահվում են այլ երկրների կենտրոնական բանկերում, Հաշվարկային միջազգային բանկում (BIS) կամ Արտարժույթի Միջազգային Հիմնադրամում (ԱՄՀ): Մնացած 20.6%-ը կամ 108.6 մլն դոլարը պահվում են ՀՀ-ից դուրս գտնվող բանկերում:

Արտարժույթով վարկերի, ավանդների և արժեթղթերի գծով մինչև 1 տարի ժամկետում արտահոսքերը կկազմեն 642.4 միլոն, որից 562.8-ը կուղվի հիմնական գումարի մարմանը, իսկ 79.6 միլիոնը՝ տոկոսագումարների վճարմանը:

Արտարժույթով վարկերի, ավանդների և արժեթղթերի գծով մինչև 1 տարի ժամկետում ներհոսքերը կկազմեն 1.5 միլիոն դոլար, որից 1.1 միլիոնը ուղվելու է հիմնական գումարի մարման, իսկ 0.4 միլիոնը՝ տոկոսավճարներին: Այս մասին տվյալներ հրապարակվել են ebank.am-ի կողմից:

Արդյունքում զուտ արտահոսքերը կկազմեն 640.9 մլն ԱՄՆ դոլար:  

Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը մշակվել է Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունի գնահատել անդամ երկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը: Եթե միջազգային պահուստային ակտիվները պահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստ­ների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով պահանջներն ու պարտավորությունները: Այն նաև ներառում է այդ ակտիվների և պարտավորությունների` մեկ տարվա ընթացքում նախատեսվող հոսքերը: Աղյուսակը կազմվում է ինչպես ԿԲ հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային տվյալների և կառավարության արտաքին հոսքերի հիման վրա:

Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը բաղկա­ցած է չորս բաժիններից, որոնք ներկայացվում են առանձին աղյուսակների տեսքով: Առաջին բաժնում ներկայացվում են երկրի արտարժութային ակտիվները, երկրորդ և երրորդ բաժիններում` արտարժութային միջոցների կանխատեսվող և պայմանական հոսքերը կարճաժամկետում (ինչպես արտահոսքերը, այնպես էլ ներհոսքերը), իսկ չորրորդ բաժինը պարունակում է տեղեկատու հոդվածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն: