Դոնեցկում մահացել է ռուսական «Առաջին» ալիքի օպերատոր Անատոլի Կլյանը: Հեռուստաընկերության մամլո հաղորդագրությունում ասվում է. «Այս գիշեր Դոնեցկում մահացել է մեր կոլեգա, օպերատոր Անատոլի Կլյանը: Դեպքը պատահել է զորամասերից մեկի հարևանությամբ, որտեղ նկարահանող խումբը եկել էր հերթական ռեպորտաժը պատրաստելու»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է ուկրաինական իշխանությունից անցկացնել օբյեկտիվ հետաքննություն օպերատորի մահվան հետ կապված: Ռուսաստանի արտաքին քաղաքական վարչությունը հայտարարել է.
«Կիևի ուժային կառույցները ակնհայտորեն չեն ցանկանում զինված կոնֆլիկտի դեէկսկալացիա իրականացնել և արգելափակում են առանց այդ էլ փխրուն հրադադարը»:
Կլյանը կրակի տակ է ընկել իր մյուս կոլեգաների հետ: Այս առընչությամբ Ռուսաստանի հետաքննական վարչությունը քրեական գործ է հարուցել: