Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը հաստատել է Հայաստանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը, կապված բնական գազի, նավթամթերքի ու չմշակված ադամանդի արտահանման հետ: Ինչպես տեղեկանում ենք Риа новости-ից՝ այս համաձայնագիրը կնքվել է դեռևս 2013թ.-ի դեկտեմբերին, ըստ որի նախատեսվում է վերը նշված ապրանքների դեպի Հայաստան անմաքս ներմուծումը:
Ռուսական կողմը ըստ հաձայնության չի գանձում արտահանման տուրքեր այս ապրանքների նկատմամբ: Ինչպես նաև համաձայն այս համաձայնության կողմերի համապատասխան մարմինները, որոշում են նավթամթերքի և բնական գազի Հայաստանի ներքին սպառման ծավալներն ու անվանացանկը հաջորդ օրացույցային տարվա համար: