Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի կապակցությամբ:

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայուհի

Սրտանց շնորհավորում եմ  Ձեզ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ գարնանային տրամադրություն, անսահման երջանկություն, բարեկեցություն, հաջողություն բոլոր նախաձեռնություներում ու անձնական կյանքում:

Թող Ձեր կանացի հմայքը միշտ տրամադրություն հաղորդի քաղաքամայր Երևանին:

Լավագույն մաղթանքներով՝

Տարոն մարգարյան»: