Եվրոպական Միության խորհուրդը հետաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի մամլո ծառայությունը՝ Բրյուսելում ընթացող նիստի արդյուքները ամփոփելով: 

Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից՝ եվրոպական դիվանագիտական աղբյուրը հայտնում է. «Ռուսաստանը ձեռնարկել է մի շարք գործողություններ Ուկրաինայի արևելքում իրավիճակի դեէսկալացման համար, մասնավորապես ապահովելով գերիների ազատությունը, ներառյալ ԵԱՀԿ դիտորդներին, ինչպես նաև բարձր պատրաստակամությամբ մասնակցելով իրավիճակի հարթեցման ուղղված ուղղակի բանակցություններին»:

Մեկ այլ եվրապացի դիվանագետի խոսքերով «ԵՄ-ն ներկայիս դրությամբ մնում է պատժամիջոցների երկրորդ քայլում», այսինքն խոսքը գնում է ոչ թե տնտեսական սանկցիաների այլ, սև ցուցակի հավելման մասին, որում նշվում են ԵՄ մուտքն արգելված անձանց անուններ: 

Հիշեցնեմ նաև, որ սակցիաները նախատեսված էին Ուկրաինայի արևելքում ընթացող դեպքերի հետ կապված: Այժմ, սակայն իրավիճակը մնում է անկայուն, իրակացվում են հակաահաբեկչական գործողություններ, որի արդյուքնում մահանում են զիվորներ, անջատողականներ և սովորական խաղաղ բնակչությունը: