«Ժողովուրդ»-ը գրում է.

«Հայտնի ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մորը՝ տիկին Փառանձեմին, հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ամբաստանյալի մայրը հայտնեց, որ իր որդու դեմ հարուցված քրեական գործի համար ինքը դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Արդյունքում դատախազությունում ընդառաջել են ամբաստանյալի մոր նամակին: «Ինձ դատախազությունում ընդունել է դատախազի օգնականը, որտեղ ես ներկայացրել եմ որդուս գործի հետ կապված որոշ մանրամասներ: Սակայն ինձ այսօր մտահոգում է մեկ բան: Որդիս լուրջ առողջական խնդիր ունի, սակայն փորձագիտական կենտրոնը հայտնել է, թե նա առողջական խնդիր չունի: Անգամ ՔԿՀ վարչությունն է տեղյակ, որ որդիս շատ լուրջ խնդիրներ ունի: Ինչու են ուզում կենդանի սպանեն մարդուն, թող տեղափոխեն հիվանդանոց, վիճակը կարգավորվի, հետո նոր դատեն»:

Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի համարում: