Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում վերադիտարկել դեպի Ուկրաինա գազի մատակարարման իր առաջարկությունները: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ պաշտոնյան մասնավորապես ասել է. «Մենք չենք վերադիտարկում առանց այդ էլ շատ հարմարավետ և մեղմ պայմանները, որոնք մենք առաջարկել ենք մեր ուկրաինացի գործընկերներին»:

Նա նաև տեղեկացրեց, որ վերջին ժամանակներս Ուկրաինական կողմից ոչ մի նախաձեռնություն չի եղել, առկա պարտքը մարելու համար: Բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում Կիևին ու Մոսկվային այդպես էլ չհաջողվեց հասնել համաձայնության: