«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական է նշանակել ԱԺ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին, որի հետ «բարեփոխիչ» Հրայր Թովմասյանը չցանկացավ աշխատել: Ըստ թերթի՝ ԱԺ նախկին աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանը «հրահանգել» էր նրան ազատվելու դիմում գրել, սակայն Արգամիչն արգելափակել էր գործընթացը:
«Փաստորեն, կրտսեր Դումանյանը պրծում չունի ընկեր Համիկից. նրանք կշարունակեն հիմա էլ կառավարությունում միմյանց հետ աշխատել:
Հիշեցնենք, օրեր առաջ մեր հարցմանն ի պատասխան՝ կտանե՞ք ընկեր Համիկին կառավարություն, Դումանյանն ասել էր՝ լավ էլ աշխատում է ԱԺ-ում, ինչո՞ւ տանենք»:
Ավելի մանրասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: