«168 ժամ» թերթը գրում է.
«Հունիսի 21-ին քառյակը ներկայացնող խմբակցությունների պատգամավորները, ի նշան ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գործողությունների, լքեցին ԱԺ Նիստերի դահլիճը: Այդ օրը քվեարկվում էին «Կուտակային կեսաթոշակների մասին» օրենքում և հարակից մի քանի այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագծերը. քառյակի պատգամավորները փորձում էին 20 րոպեանոց ընդմիջումներով խոչընդոտել այդ օրենքների ընդունումը: Նիստերի դահլիճը լքելուց հետո քառյակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դիմելու են Սահմանադրական դատարան: Անցել է 12 օր և մեր թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյոք քառյակը դիմե՞լ է ՍԴ։
«Մենք ԱԺ ղեկավարությանը պաշտոնական գրությամբ ներկայացնելու ենք մեր հիմնավորումները, որպեսզի ամեն ինչ պատշաճ լինի: Կարծում եմ` մեր պաշտոնական գրությունից հետո ԱԺ ղեկավարությունը 10 օրվա ընթացքում կարձագանքի: Սա ընդամենը ընթացակարգային խնդիր է, որից հետո կպատրաստվի ՍԴ ներկայացվող դիմումը»,- ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը»:
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: