Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի Վիեննայում, հաղորդում են ԱՄՆ-ի և Եվրոպական Միության ներկայացուցիչները:
Բանակցությունները կձգձգվեն մինչև հուլիսի 20-ը: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ նախկին բանակցությունների արդյուքում, որոնք ավարտվել էին հունիսի 20-ին, Իրանի և «վեցնյակի» միջև ձեռք չբերվեց համաձայնություն կարևոր հարցերի շուրջ:
«Վեցնյակը» ցանկանում է երաշխիքներ ունենալ, որ Իրանը հնարավորություն չի ունենա արտադրել ատոմային զենք: Իսկ Թեհրանը շարունակում է պնդել, որ իրենց ատոմային ծրագիրը կրում է բացարձակապես խաղաղ բնույթ: