«Դավիթաշեն համայնքում երեկ մեր թղթակիցը ականատես է եղել արտասովոր երևույթի. մի քանի կանայք, ըստ երևույթին հարևանուհիներ, «Միրգ, բանջարեղենի» կետից հատով ծիրան են գնել: Վաճառողը մեկ հատ ծիրանը վաճառել է 80 դրամով:

Ցրտահարությունը ծիրանը ոսկու գնի է հասցրել: Երեկ Երևանում ծիրանի 1 կիլոգրամը վաճառվում էր մինչև 2500 դրամով:
Ընդ որում, հաճախ վաճառվում է ոչ թե տեղական, այլ ներկրված ծիրան, և այն, որպես կանոն, ներկայացվում է որպես տեղական»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: