Բրազիլացի քննիչները հաղորդել են BBC-ին, որ երեքշաբթի օրը ձերբակալված Ֆուտբոլի ԱԱ-2014թ. կեղծ տոմսերի առքուվաճառքի կազմակերպիչները ընդհամենը այսբերգի գագաթն են, քանի որ նրանք օգնություն են ստացել FIFA բարձրաստիճան պաշտոնյաներից: 

Ինչպես նշում է Ռիո-դե Ժանեյրո նահանգի պետական մեղադրողը, դատախազությանը հաջողվել է հայտնաբերել Բրազիլիայի, Արգենտինայի ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների մակնշմամբ տոմսեր: 

FIFA ղեկավարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում հետաքննության ընթացքը, սակայն խոստանում է մեղավորների դեմ կիրառել կարգապահական միջոցառումներ:

Հիշեցնեմ նաև, որ երեքշաբթի օրը բրազիլական ոստիկանությունը բացահայտել է միջազգային խմբավորում, որը ներգրավված էր կեղծ տոմսերի անօրինական առքուվաճառքի գործընթացում: