«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայոց իսթեբլիշմենթը վերջերս «խորացել» է եվս մեկ «գողական» թեմայի մեջ, բայց արդեն Վստրեչի Ապերի գործով, որի վրա, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, հայտնի պաշտոնյաներից մեկը «բոչկա» է գլորել՝ մինչև նախագահի մակարդակ, վերջինս էլ հանձնարարել է ոստիկանությանը՝ վերջնականապես կարգի բերել «ոլորտը»՝ գողականներին հանելով հայտնի «պաշտոնյաների տակից», ինչն էլ «խաղի մասնակից» պաշտոնյաները բավական ծանր են տարել: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, կառավարության որոշ անդամների միջև այս թեման դարձել է լուրջ ջրբաժանի հիմք: Հիշեցնենք, որ վերջերս խոսվում էր նաև երգիչ Աֆոնին ժամկետից շուտ բաց թողնելու մասին, ինչն այս պայքարի «դրվագներից» է, սակայն մեր աղբյուրներն ասում են՝ «չեն գնա դրան»:
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: