«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվել է ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը: Նա նախօրեից գտնվում է տասնօրյա արձակուրդի մեջ, և ըստ աղբյուրի՝ արձակուրդից հետո այլևս չի վերադառնա իր պաշտոնին: Սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանն, ասաց, որ ոչնչից տեղյակ չէ, ներկայում Հայաստանում չէ, մեկ շաբաթից կվերադառնա արձակուրդից:
Իսկ մինչ այդ որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը, թերևս պաշտոնանկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել»:
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: