Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները հաղորդել են BBC-ի ռուսական ծառայությանը, որ Ղրիմի օդանավարկության ծառայությունը առաջվա նման մնում է Ուկրաինայի վերհսկողության ներքո: 

Ավելի վաղ ռուսական ԶՄՆ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ Ղրիմի օդային և ջրային տարածքների սպասարկումը կարող է փոխանցվել Ռուսաստանին: Ռուս մասնագետները պնդում են, որ Ղրիմի օդային տարածքների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության սահմանման հարցը անհրաժեշտ է լուծել, որքան հնարավոր է արագ:

Չվերթների անվտանգության միջազգային ֆոնդի կառավարման անդամը ասում է. «Քաղաքական գործիչներն այստեղ կապ չունեն: Մենք այնպես ենք քաղաքականացնում ամեն ինչ, որ սխալներ կգործենք այս պատճառով...»: