ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հարգանքի տուրք է մատուցել երեկ մահացած ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեին՝ անվանելով նրան այդ երկրի հզոր պետական գործիչ:
Քերրիի խոսքերով ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Շեվարդնաձեն սառը պատերազմի ավարտի գործում խաղում էր գլխավոր դեր, ինչպես նաև մեծ աշխատանքներ էր տանում զինամթերքի վերահսկման գործում:
Քերրիին նաև նշել է, որ Վրաստանի նախագահի պաշտոնում նրա ջանքերով է, որ պահպանվել է երկրի ամբողջականությունն ու սուվերենիտետը, ինչպես նաև ուղորդել է Վրաստանը դեպի Եվրոինտեգրման գործընթաց:
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել նրա բոլոր համաերկրացիներին պահպանել «միասնական, դեմոկրատական Վրաստանը»: