Եվրատեսիլ 2014-ի հաղթող Կոնչիտա Վյուրսթը հայտարարել է, որ ցանկանում է ռուսաստանից դուրս բերել բոլոր համասեռամոլներին:
«Ուզում եմ ռուսաստանից դուրս բերել բոլոր համասեռամոլներին, բայց գիտակցում եմ, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ապրելու այնտեղ , որտեղ ինքն է ցանկանում»-նշել է Կոնչիտան:
Այն հարցին, թե ինչ խորհուրդ ունի Պուտինին Կոնչիտան պատասխանել է՝
«Օ՜ Աստված իմ... : Ես պետք է խոստովանեմ, որ նա շատ գեղեցիկ տղամարդ է»- պատասխանել է երգչուհին:
Կոնչիտան իր խոսքում նշել է նաեւ, որ ինքն այժմ չի հավատում, որ ողջ աշխարհի համասեռամոլներն արդեն ճանաչում են իրեն այդ առիթով էլ շատ է վախենում, որ չի արդարացնի իր երկրպագուների սպասելիքները:
«Ես իդեալական չեմ, ես ուղղակի անում եմ այն, ինչը ճիշտ եմ համարում:
Ես երբեք չեմ ասել, որ կփոխեմ աշխարհը, բայց ես փորձում եմ անել այն, ինչը կախված է իմ ուժերից»-հավելել է Կոնչիտան: