Բրիտանիացի հետազոտողները որոշել են արյան 10 սպիտակուցներից բաղկացած խումբ, որը ամենայն հավանականությամբ պետք է առկա լինի մարդկանց մոտ, որոնք տառապում են Ալցգեյմերի հիվանդությամբ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ այս հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում բավականին դժվար է, իսկ հայտնաբերելուց հետո էլ այն անհնար է արդյունավետ բուժել: Այսօրվա դրությամբ փորձարարական դեղորայքի կիրառումը դեռևս չի տվել ոչ մի արդյունք, սակայն սրա պատճառ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ փորձին մասնակցող հիվանդներն արդեն իսկ գտնվում էին հիվանդության վերջին շրջանում:
Այժմ հայտագործվել է արյան անալիզի մի նոր տեսակ, որը հնարավորություն կտա հայտնաբերել հիվանդությունը դեռևս վաղ շրջանում, սակայն փորձարկումները պետք է շարունակվեն՝ այն ավելի ճշգրիտ դարձնելու նպատակով:
Ալցգեյմերի հիվանդությամբ աշխարհում տառապում են 44 միլիոն մարդ: