Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել  են Հայաստանի նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի կալավանավորմանը:

«Նախագահական ընտրություններում պարտված թեկնածուներից մեկին չորեքշաբթի օրը ձերբակալել են` մեղադրելով մեկ այլ թեկնածուի` Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու մեջ: Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում: Սեդրակյանն իրեն մեղավոր չի ճանաչում, հրաժարվում է որևէ վկայություն տալ»,- գրում է Reuters-ը:

Նշենք, որ Վարդան Սեդրակյանի կալանավորմանն անդրադարձել են նաև մի շարք այլ լրատվամիջոցներ, այդ թվում USA Today-ը և Washington Post-ը: