Ռուսաստանի հետաքնչական վարչությունը լրագրողների սպանության մասնակցության գործով մեղադրանք է ներկայացրել Ուկրաինայի քաղաքացի Նադեժդա Սավչենկոյին: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Ն. Սավչենկոն Ուկրաինայի զինված ուժերի ծառայող է՝ ՄԻ-24-ի օպերատոր: 

Հետաքնչական վարչության ներկայացուցիչը հաստատրել է, որ Սավչենկոյին կալանավորել են «խստորեն հետևելով Ռուսաստանի օրենսդրությանը»: Նա մասնավորապես ասել է. «Հետաքննության արդյունքներով, ընթացիկ տարվա հունիսին Լուգանսկում զինվորական գործողությունների ժամանակ, Սավչենկոն մուտք է գործել «Այդար» գումարտակ: Տեղեկանալով ռուս լրագրողների խմբի և այլ քաղաքացիականների կորդինատների մասին, հաղորդել է նրանց գտնվելու վայրը զինյալներին»: 

Այնուհետև փախստականի կարգավիճակով անցել է Ռուսաստանի սահմանը, որտեղ և կալանավորվել է: Հիշեցնեմ նաև, որ հունիսի 17-ին ռմբակոծման արդյունքում 2 լրագրող մահացել են Լուգանսկի մոտակայքում: