Հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո ԴիԿապրիոն հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Հոլիվուդի գլխավոր սրտակեր 39-ամյա դերասանը դադարել է հետևել իր արտաքին տեսքին:

Տաղանդավոր դերասանը հասարակության մեջ է հայտնվել երկար մազերով ու մորուքով, ինչպես նաև ավելորդ քաշ է հավաքել: Այսպիսին լուսանկարիչները դերասանին բռնացրել են Մալիբույում հանգիստը վայելելիս՝ հայտնի 21-ամյա մոդել Թոնի Գարրնի հետ: