«Առավոտ» թերթը գրում է.

«Դատախազության հայտնի հայտարարությանը (Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է) և Գևորգ Կոստանյանի վերջին ասուլիսին (որում դարձյալ անդրադարձ կար լրագրողական աղբյուրների գաղտնիության խնդրին), հաջորդեց գործնական քայլը։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը տեղեկատվության աղբյուրի բացահայտում է պահանջում երկու լրատվամիջոցներից՝ «Հրապարակ» օրաթերթից և «Ի լուր» կայքից։

Սա աննախադեպ է։ Խոսքը վերաբերում է Գյումրիում Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջև միջադեպի առիթով սկզբում կարճված, ապա նորից հարուցված քրեական գործին»։

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: