«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժառանգություն» կուսակցության անդամների շրջանում օր օրի աճում է դժգոհությունը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճի մասով: «Ժողովուրդ»-ին ԺԿ մի քանի անդամներ պատմեցին, որ Ր. Հովհաննիսյանի երեսը տեսնում են «հեղափոխությունից հեղափոխություն»: Բայց նույնիսկ նրա՝ Հայաստանում գտնվելու ժամանակ իրենց առաջնորդի հետ կուսակցականները շփվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ հնարավորություն չունենալով իրենց հուզող հարցերն անմիջապես քննարկել նրա հետ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ կուսակիցների հետ էլեկտրոնային շփումը վաղուց եղել է Ր. Հովհաննիսյանի աշխատելաոճում: «Ես 2003 թվականի վերջից կուսակցության անդամ եմ, այդ ժամանակվանից մինչև հիմա Ր. Հովհաննիսյանը շփվում է մեյլերով: Էդ ո՞նց է՝ մինչև 9 տարի որևէ խնդիր չառաջացավ, եկել է 10-րդ տարին՝ դրա հետ կապված ինչ-որ խնդիրներ առաջացան»,-եզրափակեց Ա. Մարտիրոսյանը»։

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: